Կարևոր իրադարձություններ

Մարին Լը Պենն առաջարկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնել

20 Հոկտեմբեր, 2019 23:41
Մարին Լը Պենն առաջարկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնել

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների պատճառով: Այդ մասին նա խոսել է RCI ռադիոկայանում:

Ըստ նրա՝ Թուրքիան խախտել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի համար սահմանված չափանիշները:

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը քննադատել է Եվրամիությանը:

ԼԸ Պենը կարծում է, որ Սիրիայում Թուրքիայի ագրեսիայի վերացման ուղղությամբ ԵՄ-ը «ոչինչ չի անում և ոչինչ չի առաջարկում»

Նա նշել է Անկարայի դեմ հակազդման միջոցը: Մարին Լը Պենի կարծիքով ճիշտ կլինի Թուրքիային զրկել ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներին օգնության ծրագրի շրջանակներում հատկացվող գումարներից:

 

Լրահոս

Դիտել ավելին