Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը ռմբակոծել է Սիրիայում գտնվող իր ավիաբազան

20 Հոկտեմբեր, 2019 22:01
ԱՄՆ-ը ռմբակոծել է Սիրիայում գտնվող իր ավիաբազան

Ամերիկացիներն իրենց զորքերը Սիրիայից դուրս բերելու գործողությունների ժամանակ ռմբակոծել են իրենց ավիաբազան:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական գործակալությանը, ռմբակոծության է ենթարկվել Ալ-Կուլայբ բազան, որը նախատեսված է ռազմատրանսպորտային ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

Գործակալության տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն ավելի վաղ ականապատել էին իրենց կառույցները Թել-Թամր-Կամիշլի մայրուղու մոտակայքում, ինչպես նաև ամերիկացի զինվորականները ոչնչացրել են նույն շրջանում գտնվող իրենց կենտրոնակայանները և Հասակա նահանգի արևմտյան հատվածում տեղակայված ռադարը: 

 

Լրահոս

Դիտել ավելին