Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք. անհայտ անձը կրակել է շան ուղղությամբ, կոտորակները դիպել են կնոջը

18 Հոկտեմբեր, 2019 12:51
Արտակարգ դեպք. անհայտ անձը կրակել է շան ուղղությամբ, կոտորակները դիպել են կնոջը

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի կին, որը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Օհանավան գյուղի իր տան բակից և նա նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Սյուզաննա Խ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ անձը Օհանավան գյուղի 6-րդ փողոցի փակուղիներից մեկի տան հարևանությամբ իր մոտ եղած որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել շան ուղղությամբ, ինչի հետևանքով կոտորակները պատահաբար դիպել են բակում գտնվող Սյուզաննա Խ.-ին:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են նաև սպանված շանը: Տեղում ոստիկանների աշխատանքը ղեկավարել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալ Հակոբյանը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին