Կարևոր իրադարձություններ

«Կոշ» ՔԿՀ-ի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել. հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված

17 Հոկտեմբեր, 2019 17:14
«Կոշ» ՔԿՀ-ի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել. հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված

ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքից բերման են ենթարկել քաղաքացիներ Ս. Գ.-ին, Վ. Տ.-ին և Ա. Դ.-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից: Ա. Դ.-ի վարած մեքենայի սրահի արտաքին զննությամբ հայտնաբերվել են երկու առանձին փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2.0 գր և 0.84 գր քաշերով դեղնականաչավուն զանգվածներ:

Ժամեր անց՝ 00։30-ի սահմաններում, նույն հանգամանքներում բերման են ենթարկվել քաղաքացիներ Տ․ Կ․-ն և Ա․ Մ․-ն։ Վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 0․87 գրամ քաշով, իսկ մեքենայի սրահի զննությամբ 0․26 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին