Կարևոր իրադարձություններ

Նախկին ոստիկանապետի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը

17 Հոկտեմբեր, 2019 14:29
Նախկին ոստիկանապետի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը

Քննչական կոմիտեն հաստատում է՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ վկան խոստացել է մի քանի օրից վերադառնալ:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված անձը, այո, այս պահին չի գտնվում երկրում»,- ասել է Հարությունյանը՝ ընդգծելով․ «Քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը երկրից դուրս գալու արգելք չի կարող ներկայացնել, որովհետև օրենսդրությամբ սահմանված է, որ խափանման միջոց կարող է ընտրվել միայն կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց»:

«Նշեմ, որ վկան նախաքննական մարմնին տեղյակ է պահել, որ ընդամենը մի քանի օրից կվերադառնա երկիր»,- ասել է Քննչական կոմիտեի խոսնակը:

 

Լրահոս

Դիտել ավելին