Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Փարիզում ակցիա է իրականացվում ընդդեմ Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիայի

12 Հոկտեմբեր, 2019 18:47
Փարիզում ակցիա է իրականացվում ընդդեմ Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիայի

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Փարիզում անցկացվում է բողոքի ակցիա ըննդեմ Սիրիայում իրականացվող Թուրքիայի ռազմական գործողությունների և ի պաշտպանություն Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ակցիայի մասնակիցների շարքերում կան նաև Փարիզում ապրող քրդեր։

Ցուցարարները վանկարկում են «Պաշտպանենք Ռոժավան», իսկ ձեռքում ունեն դրոշներ, որի վրա գրված է «Ազատություն Աբդուլե Օջալանին»։ Օջալանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրն է, ով 1999 թվականից ցմահ բանտարկության մեջ է գտնվում Թուրքիայում։

Հանրավաքի անցկացմանն աջակցել են ֆրանսիական մի շարք արհմիություններ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբեն Ռուսելը և այլոք։

«Կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին, արհմիություններին, ասոցացիաներին և բոլոր նրանց, ովքեր գնահատում եմ ժողովրդավարությունը, արդարությունն ու խաղաղությունը, իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ ռազմական ագրեսիայի, որը հակասում է ցանկացած բարոյականությանն ու օրենքին»,-ասել է ակցիայի կազմակերպիչը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին