Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությանը

11 Հոկտեմբեր, 2019 15:00
Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությանը

Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով CNNTurk-ին։

Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավել ադրբեջանցի երիտասարդներ թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար դիմումներ են ներկայացրել:

Հասանլըն իր ելույթում հույս է հայտնել, որ Սիրիա մտած թուրքական բանակի գործողությունները հաջողությամբ կպսակվեն և հաղթանակ գրանցեն։

Նրա խոսքերով, բազմաթիվ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև ամբողջ ժողովուրդն աջակցում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին։

«Հույս ունենք, որ  հաղթական թուրքական բանակը ամենակարճ ժամանակահատվածում հաղթանակ կտանի։ Ադրբեջանի հերոսները և երիտասարդները ցանկանում են կռվել Թուրքիայի բանակի շարքերում»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին