Կարևոր իրադարձություններ

Դանակահարություններ Երևանում․ երկու հոգի հոսպիտալացվել է

10 Հոկտեմբեր, 2019 13:43
Դանակահարություններ Երևանում․ երկու հոգի հոսպիտալացվել է

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը: Վերջինը հիվանդանոց է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փողոցից, որտեղ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել են:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Գրիգորյանը աշխատում է «Աշոտ Գրիգորյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ն. Տեր-Հարությունյանը «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրեն:

 

Լրահոս

Դիտել ավելին