Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

 

Սիրիայի, Լիբանանի եւ Իրաքի քաղաքացիները ՀՀ անձնագիր կարող են ստանալ հենց այդ երկրներում. Ժամկետը երկարացվեց

10 Հոկտեմբեր, 2019 11:48
Սիրիայի, Լիբանանի եւ Իրաքի քաղաքացիները ՀՀ անձնագիր կարող են ստանալ հենց այդ երկրներում. Ժամկետը երկարացվեց

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշման մեջ, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում գործող ՀՀ դեսպանություններից և հյուպատոսական հիմնարկներից առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր հնարավոր լինի ստանալ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը:

Այս մասին հարցը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել այդ պետություններում ՀՀ դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Ինչպես նաև սահմանվել է, որ նշված որոշման գործողությունը տարածվում է մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը: Հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակն ու շարունակվող լարվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել վերոնշյալ գործողության ժամկետը, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում բնակվող քաղաքացիները շարունակեն հնարավորություն ունենալ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ մեր դեսպանություններում ու հյուպատոսական հիմնարկներում: Նախագծով առաջարկվում է որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը»,- ասաց Ադոնցը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին