Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից

10 Հոկտեմբեր, 2019 11:07
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից:

Համապատասխան որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպի հետ, ձերբակալվել է նրա օգնականը, այնուհետև Դատախազությունը հայտնեց, որ նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ  քննություն է տարվում:

Նշենք, որ Եղեգնաձորում ս․թ․ սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ Արա Մխիթարյանը   ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, նա վերջերս է դուրս եկել կոմայից:

Արդեն նախկին մարզպետի օգնականն ու նրա եղբայրը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին