Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի ազատումը անհեթեթ լուր է որակել

09 Հոկտեմբեր, 2019 14:21
Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի ազատումը անհեթեթ լուր է որակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը: «Անհեթեթ լուրեր են»,- հայտարարեց Փաշինյանը: Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց:

Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ըստ հրապարակման՝ Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին