Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

08 Հոկտեմբեր, 2019 14:00
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը ամբաստանյալի խափանման միջոց կալանքը հինգ միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Պաշտպանական կողմը պնդում է, որ ամբաստանյալի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է:

Հավելենք` Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում: Պաշտպանների տեղեկացմամբ՝  նա շուրջօրյա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

 

Լրահոս

Դիտել ավելին