«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են ացնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ տեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը:
Այդպիսի հետազոտություն անցած մարդկանց հետ զրուցած Էքինը պատմում է, թե ինչպես են գենետիկական ուսումնասիրության տեստը պատվիրվում. այդ ծառայությունը մատուցող ընկերությունները (Heritage, 23andme, Ancestry) հատուկ տուփ են ուղարկում, որի վրայի համարով պետք է գրանցվել ընկերության կայքում, ապա տեստը պատվիրողի թքի օրինակով տուփը պետք է հետ ուղարկել: Մեկ ամիս հետո պատասխանները ուղարկվում են տրված էլեկտրոնային հասցեին: Պատասխանների մեջ տեղեկություն է տրվում, թե հարցում անողը որ ռասայից է սերում ու այդ ռասային պատկանող ինչ ազգականներ ունի: Հավելավճարի դեպքում տրվում են նաև այլ տեղեկություններ, ինչպես օրինակ ինչ գենետիկական մակարդակում ինչ հիվանդության կրող է տվյալ անձը:
Վերջինս պատմել է նաև, որ իր ամուսինն էլ պարզել է, որ հունական ծագում ունի, սակայն երբևէ ընտանիքում իր հույն լինելու մասին որևէ բան չի լսել, հույն ազգականներ չունի ու մեծացել է որպես մուսուլման թուրք:
«Արդյունքներից իմացա նաև նախնիներիս՝ որոշ ժամանակ Արդվինում բնակվելու մասին: Հիմա պարզ է, որ վրացական ծագումով տատիկս այնտեղից է»,- պատմել է Այշեն: