Կարևոր իրադարձություններ

Նորատուսում գետնասնկից մի քանի մարդ է թունավորվել, այդ թվում՝ երեխաներ

05 Հոկտեմբեր, 2019 15:45
Նորատուսում գետնասնկից մի քանի մարդ է թունավորվել, այդ թվում՝ երեխաներ

ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հոկտեմբերի 4-ին՝ ժամը 03.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորումը ստացել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած գետնասունկը ուտելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին