Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին

05 Հոկտեմբեր, 2019 13:17
Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին:

«Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական նիստը։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամաբ դատավորի դրսեւորած վարքագիծը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին