Կարևոր իրադարձություններ

Գիշերը բացել են դրամարկղի դռան փականը եւ «Լվա ինքդ» ավտոլվացման կետից գողացել են դրամապահոցը

04 Հոկտեմբեր, 2019 18:27
Գիշերը բացել են դրամարկղի դռան փականը եւ «Լվա ինքդ» ավտոլվացման կետից գողացել են դրամապահոցը

Օգոստոսի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ դրամարկղի դռան փականը բացել ու «Լվա ինքդ» ավտոլվացման կետից գողացել են դրամապահոցը, որի մեջ եղել է 20 հազար դրամ:

Էրեբունու քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 3-ին, ժամը 20-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Վարդաշենի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 16-ամյա մի պատանու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումների շնորհիվ տղան խոստովանել է նաեւ, որ օգոստոսի 28-ի գիշերը Արցախի փողոցում գործող հացաբուլկեղենի խանութից տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը կոտրել ու գողացել է փող եւ ըմպելիք, իսկ հարեւան սրճարանից՝ ալկոհոլային խմիչքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին