Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը վարժական հավաքներ անցկացնելու որոշում կայացրեց

03 Հոկտեմբեր, 2019 12:18
Կառավարությունը վարժական հավաքներ անցկացնելու որոշում կայացրեց

Այսօր` հոկտեմբերի 3-ին, ՀՀ կառավարությունը որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս վարժանքները ընթացիկ զորավարժությունների հետ կապ ունեն, դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն է, թե ոչ։ Նախարարը պատասխանեց, որ դրանք տարբեր են։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ վարժանքները պլանային իրադարձություններ են: «Ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են և բազմաթիվ այլ ծրագրեր աննախադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ, այլ աշխատանքի ծավալների հետ է կապված»,- նշեց նա ու հավելեց, որ իրավիճակը չի փոխվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին