Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանի և Սինգապուրի միջև կրթության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել

01 Հոկտեմբեր, 2019 15:54
Հայաստանի և Սինգապուրի միջև կրթության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու համար հայկական կողմը պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը և նշել է, որ հետաքրքրված է կրթության ոլորտում Սինգապուրի ունեցած հաջողակ փորձով։

Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը պատրաստակամություն է հայտնել գոյություն ունեցող հուշագրերի ու ծրագրերի շրջանակում խթանել արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափեր մշակել։

Թարման Շանմուգարատնամը պատմել է կրթության ոլորտում Սինգապուրի հաղթահարած խնդիրների և հաջողության գրավականների մասին՝ ընդգծելով ուսուցիչների և կրթության ոլորտի կազմակերպիչների վերապատրաստման, համակարգի շարժունակության, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, միջին մասնագիտական կրթության կարևորությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգի խնդիրները շատ առումներով կրկնում են այն խնդիրները, որ ունեցել է Սինգապուրը, և այժմ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած բարեփոխումները հենց Սինգապուրի ավագ նախարարի նախանշած ուղղություններով են, և հատուկ ուշադրության է արժանանում հանրակրթության ոլորտը։

Կրթության ոլորտում կողմերը պայմանավորվածություններ են ձեռքբերել երեք հիմնական ուղղությունների վերաբերյալ. դրանցից առաջինը Սինգապուրի փորձագետների ներգրավումն է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում։ Մյուս պայմանավորվածությունը վերաբերում է հանրակրթության ոլորտում սինգապուրյան փորձի ուսումնասիրմանը՝ հայաստանցի ուսուցիչների և տնօրենների այցերի միջոցով։ Հաջորդը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակումն է. սինգապուրյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել Հայաստանի առաջատար համալսարանների ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես, Սինգապուրում Հայաստանի և Հայաստանում Սինգապուրի մշակույթի օրերի անցկացման հնարավորություններին։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին