Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին

23 Սեպտեմբեր, 2019 12:06
Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին

Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է:Ակցիայի մասնակիցները  պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին:

Բողոքի ակցիա իրականացնողները իրենց կուղևորվեն Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ իրենց զորակցությունը հայտնելու փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներին:


Հիշեցնենք, որ օրեր առաջ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, նրա օգնական Հարություն Գրիգորյանի ու նրանց ընկերների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպք է գրանցվել։ Մարզպետը իր ընկերների հետ ծեծի են ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը գործող զինվորական է և ծառայում է N զորամասում։ Փոխգնդապետը ներկայումս գտնվում է Մուրացան կենտրոնական հոսպիտալում, կոմայի մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին