Կարևոր իրադարձություններ

Զինծառայող է վիրավորվել

23 Սեպտեմբեր, 2019 10:09
Զինծառայող է վիրավորվել

Shamshyan.com տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում:

Դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ:

Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին