Կարևոր իրադարձություններ

Չորս «հայկական» ընկերություններ ընդգրկվել են Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների ցուցակում

16 Սեպտեմբեր, 2019 21:27
Չորս «հայկական» ընկերություններ ընդգրկվել են Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների ցուցակում

Forbes-ը հրապարակել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որում հայտնված մի քանի ընկերությունների սեփականատերերը հայազգի գործարարներ են։

172 մլրդ ռուբլի հասույթով 57-րդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը։ 80-րդ հորիզոնականն է զբաղեցրել գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին պատկանող «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունը՝ 122,3 մլրդ ռուբլի շահույթով։

134-րդ տեղում է «Ավիլոն» ընկերությունը, որի համասեփականատերը հայազգի գործարար Կամո Ավագումյանն է (78,1 մլրդ ռուբլի եկամուտով)։

«Մետաֆրաքս» ընկերությունը, որի խորհրդի նախագահը Արմեն Ղարսլյանն է, վարկանշային ցուցակում զբաղեցրել է 168-րդ տեղը ՝ 56,6 մլրդ ռուբլի հասույթով:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունը։ Անցյալ տարի ընկերության հասույթը կազմել է 8,036 տրիլիոն ռուբլի՝ ավելի քան չորս անգամ գերազանցելով «Սուրգուտնեֆտեգազի» հասույթը (1,867 տրիլիոն), որը հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Վարկանիշի երրորդ տեղը 1,533 տրիլիոն ռուբլի ցուցանիշով զբաղեցրել է X5 Retail Group ընկերությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին