Կարևոր իրադարձություններ

Վ. Սարգսյանի անվ. Ռազմական ակադեմիայի մոտ տեղադրված արագաչափը գողացել են. Shamshyan.com

13 Սեպտեմբեր, 2019 13:39
Վ. Սարգսյանի անվ. Ռազմական ակադեմիայի մոտ տեղադրված արագաչափը գողացել են. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հովհաննիսյանին:

Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին ժամը 00:30-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց մայթին տեղադրված արագաչափ սարքը գողանալու մեջ: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված արագաչափ սարքը:

 

Լրահոս

Դիտել ավելին