Կարևոր իրադարձություններ

Քարաշամբում կայծակից սատկած 10 կովից 9-ը պատկանում է մեկ մարդու

07 Սեպտեմբեր, 2019 20:45
Քարաշամբում կայծակից սատկած 10 կովից 9-ը պատկանում է մեկ մարդու

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետեւանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, առաջին պահից դեպքի վայրում է նաեւ Քարաշամբի գյուղապետը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու:

Տեղանքը անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր եւ ստիպված ահագին հատված ոտքով են գնում:

 

Լրահոս

Դիտել ավելին