Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի հարցով եզրահանգում չկա, եթե եզրահանգում լինի, հանրությունը դրա մասին կիմանա․ Ալեն Սիմոնյան

06 Սեպտեմբեր, 2019 14:02
Ամուլսարի հարցով եզրահանգում չկա, եթե եզրահանգում լինի, հանրությունը դրա մասին կիմանա․  Ալեն Սիմոնյան

 Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՔՊ գրասենյակում կայացել է փակ հանդիպում, քննարկվել է նաև Ամուլսարի հարցը, անդրադարձ է կատարվել առկա վիճակին։ Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն որոշ մանրամասներ է հայտնել․ 

«Եզրահանգում չկա: Եթե եզրահանգում լինի, հանրությունը դրա մասին կիմանա։ Տարակարծություն չկա, հիմնականում խոսքը գնում է, թե սա ինչի է այսպես, բա սրա մասին ինչ եք կարծում, այս պարագայում ինչ ենք անելու:Բովանդակային քննարկման ձեւաչափով է եղել: Հարցը կառավարության տիրույթում է, նա պետք է որոշում կայացնի, իսկ խմբակցությունը քաղաքական հենարանն է, որը եղել է ու մնալու է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ 

«Չի բացառվում, որ հանքն ընդհանրապես չշահագործվի, և չի բացառվում, որ հանքը սկսի շահագործվել»։ 

Անդրադառնալով խոսակցություններին, թե Ամուլսարի վերաբերյալ եղել են բաներ, որ չի զեկուցվել վարչապետին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե պարզ դառնար, որ եղել են բաներ, որոնք չեն զեկուցվել, այդ սկայպ-կոնֆերանսը չէր լինի»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին