Կարևոր իրադարձություններ

Գարեգին Չուգասզյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2019 13:50
Գարեգին Չուգասզյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Հանուն ազգային շահի և ընդդեմ ռևանշի. Ի՞նչ հարցեր են քննարկել Սասնա Ծռերի ղեկավար անդամները Ն. Փաշինյանի հետ

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությամբ երեկ կուսակցության ղեկավար անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը:

Գարեգին Չուգասզյանը նշում է, որ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։ Նիկոլ Փաշինյանին նրանք ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք քաղաքական ուժն ունի. ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ և այլն:

Սակայն ամենակարևորն, ըստ Գ. Չուգասզյանի, հակահեղափոխական ռևանշի վտանգն է, որի մասին խոսել են.

«Մենք տեսնում ենք, որ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի», – նշում է Գարեգին Չուգասզյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին