Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ

02 Սեպտեմբեր, 2019 18:34
Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արցախի Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի նկատմամբ մարտավարական առավելության ապահովման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, գոհունակություն հայտնել այս համատեքստում արդեն իսկ իրականացված ու դեռևս շարունակվող համալիր գործընթացներից: Դավիթ Տոնոյանը ընդգծել է հատկապես ՊԲ-ի զինծառայողների պատրաստակամությունը տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը պահպանելու նպատակով՝ թե՛ պաշտպանական և թե՛ հարկ եղած դեպքում նաև հարձակողական բնույթի գործողություններ կատարելու առումով:

Պաշտպանության նախարարները նաև հանդիպումներ են ունեցել հրամանատարության ու ժամկետային անձնակազմի հետ, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին և վստահեցրել վերջիններիս, որ ծառայողական պայմանների բարելավման ու մարտական հնարավորությունների կատարելագործման խնդիրները այսուհետև ևս կգտնվեն հայկական զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: 


 

Լրահոս

Դիտել ավելին