Կարևոր իրադարձություններ

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է հրդեհվող «Մալաթիա մոլ»-ի տարածք

24 Օգոստոս, 2019 20:17
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է հրդեհվող «Մալաթիա մոլ»-ի տարածք

Երևանում «Մալաթիա մոլ»-ի տարածքում խոշոր հրդեհի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Աշխատասենյակում տեսա, որ հրդեհի ծավալը մեծ է, տարածվում է, շատ ժողովուրդ կա հավաքված, հարկ համարեցի այստեղ գտնվել, գնահատել իրավիճակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց  ոստիկանապետը՝ նշելով, որ մինչև կրակը չմարեն, հնարավոր չի լինի հրդեհի բռնկման պատճառների և հասցրած վնասի մասին որևէ գնահատական հնչեցնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպքի վայրում էր նաև գործարար Սամվել Ալեքսանյանը: 


 

Լրահոս

Դիտել ավելին