Կարևոր իրադարձություններ

Երևանի կենտրոնում Ամուլսարի պաշտպանությանը նվիրված քայլերթ է

24 Օգոստոս, 2019 19:05
Երևանի կենտրոնում Ամուլսարի պաշտպանությանը նվիրված քայլերթ է

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այս պահին պատրաստվում են մեծ քայլերթ իրականացնել Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։

Քայլերթը մեկնարկել է Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտվի Ազատության հրապարակում։ 

Ըստ կազմակերպիչների տարածած հաղորդագրության՝ քայլերթի նպատակն է՝


-Զորակցություն Ջերմուկի մեր պայքարող հայերնակիցներին,

-Մեր հստակ դիրքորոշման արտահայտումը թե՛ ներքին իշխանություններին, թե՛ արտաքին ուժերին,

-Մեր միասնականության և հավաքականության ցուցադրումն Ամուլսարի պաշտպանության հարցում։


 

Լրահոս

Դիտել ավելին