Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Երևանում և Արագածոտնում 3 տեսակի օձ են բռնել

24 Օգոստոս, 2019 18:20
Փրկարարները Երևանում և Արագածոտնում 3 տեսակի օձ են բռնել

Երևան քաղաքում և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները երեք տեսակի օձ են բռնել:

Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

«Օգոստոսի 21-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք»,- նշված է կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին