Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ

24 Օգոստոս, 2019 14:23
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ և ծանոթացել մայրաքաղաքի բնականոն ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը կրկին կարևորել է քաղաքում առաջացած ջրամատակարարման խնդրի հնարավորինս կարճ ժամկետում լուծման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

 
 

Լրահոս

Դիտել ավելին