Կարևոր իրադարձություններ

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել՝ վնասվածքներով. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

24 Օգոստոս, 2019 13:05
Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել՝ վնասվածքներով. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ս.թ.օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ «Ամարաս» կոչվող վարչական տարածքի դաշտում կա տղամարդու դիակ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

ԱՀ քննչական կոմիտեի քննիչը պարզել է, որ նույն oրը ժամը 09:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ,1980թ.ծնված Է. Մ-ն «Ամարաս» վարչական տարածքում տեղակայված առկա անասնաֆերմայի հարակից դաշտում հայտնաբերել է Մարտունու շրջանի բնակիչ,1980թ.ծնված Ս. Թ-ի դիակը:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են  մարմնական վնասվածքներ: 

Նախնական տեղեկություններով Ս.Թ-ն մահացել է ցուլի հարվածելու պատճառով։ 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին