Կարևոր իրադարձություններ

Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից

23 Օգոստոս, 2019 20:28
Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից

Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի մրցաշարին մասնակցության հրավերը՝ ադրբեջանական պատվիրակության պահանջով:

Մարիա Գևորգյանը ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ է, Հայաստանի շախմատի կանանց եռակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր:

Օգոստոսի 7-ին Գևորգյանը  հրավեր է ստացել կազմակերպիչներից, որոնք նաև առաջարկել են վճարել ճանապարհածախսի և կեցության համար:

Վերջինս համաձայնել է, սակայն շուտով կազմակերպիչներից Մուստաֆա Էրօղլուն չեղարկել է հրավերը,պատճառաբանելով ,որ ադրբեջանցի շախմատիստները վերջնագիր են ներկայացրել. եթե մրցաշարին հայ մասնակից լինի, նրանք կհրաժարվեն մասնակցությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ BBC միջազգային լրատվականում.

 

Լրահոս

Դիտել ավելին