Կարևոր իրադարձություններ

Երևան-Արմավիր ավտոճանապարհին Volkswagen Tuareg-ը վարորոդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

21 Օգոստոս, 2019 16:20
Երևան-Արմավիր ավտոճանապարհին Volkswagen Tuareg-ը վարորոդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 15։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Մկրտչյանը իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 57 ZZ 555 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետև ոստիկանություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժիշկներն օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին և Վաղարշապատի հիվանդանոցից նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
 

Լրահոս

Դիտել ավելին