Կարևոր իրադարձություններ

«Լեկիմա» չինաստանյան թայֆունը 13 մարդու կյանք է խլել

10 Օգոստոս, 2019 18:30
«Լեկիմա» չինաստանյան թայֆունը 13 մարդու կյանք է խլել
Չինաստանի արևելքում պատուհասած «Լեկիմա» թայֆունի պատճառով մահացել է առնվազն 13 մարդ, իսկ 16-ն անհետ կորել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քամու առավելագույն ուժգնացումը կազմել է 52 մ/վ: Չինաստանի կենտրոնական օդերևութաբանական ծառայությունը թայֆունի հետ կապված հայտարարել է տագնապի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան:

Թայֆունից տուժած շրջաններում բնակվում է 3 մլն մարդ, արդեն 750 հազարը տարհանվել են: Տարերային աղետը ավիրել է ավելի քան 200 շինություն, 3200-ը ստացել են տարբեր վնասներ:

 

Լրահոս

Դիտել ավելին