Կարևոր իրադարձություններ

Անգլիայում բացվել է ֆուտբոլային երկրպագուի հաստիք

09 Օգոստոս, 2019 20:18
Անգլիայում բացվել է ֆուտբոլային երկրպագուի հաստիք

Free Super Tips ընկերությունը բացել է հատուկ հաստիք ֆուտբոլային երկրպագուների համար։ Այն հենց այդպես էլ կոչվում է. «ֆուտբոլային երկրպագու»։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերյան էջից։

Ապագա աշխատակիցները պարտավորված կլինեն այցելել Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերին և մարզադաշտում խաղերի ժամանակ իրենց երկրպագուներին հյուրասիրել տանը պատրաստված կարկանդակներ: Սեզոնի վերջում արդեն կորոշվի, թե որ ակումբն է ամենից համեղ թխվածքը պատրաստում իր երկրպագուների համար։

Հաստիքին կարող են հավակնել Մեծ Բրիտանիայի 18 տարին լրացած բնակիչները։ Նրանց կտրամադրվի կարկանդակի գնման համար գումար և ֆուտբոլային հանդիպումների տոմս։ Այս մասին հայտնում է Evening Post-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին