Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ

08 Օգոստոս, 2019 23:00
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան: Օրակարգում եղել են հինգ հիմնական հարցեր. Համահայկական ամառային 7- րդ խաղերի ընթացքը, կոմիտեի կազմի ընտրությունները, Համահայկական ձմեռային 2- րդ խաղերի կազմակերպումը, կանոնադրական փոփոխություններ և կազմակերպչական հարցեր:

Միաձայն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը: Որպես փոխնախագահ կշարունակեն պաշտոնավարել Ալբերտ Բոյաջյանը՝ ԱՄՆ- ից, Ստեփան Դեր-Պետրոսյանը՝ Լիբանանից և Ռոլանդ Շառոյանը՝ Հայաստանից։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործող կազմը համալրվել է երեք հոգով. նոր անդամներն են՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշը, ամերիկահայ Շահան Սեմերջյանը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև կազմակերպչական այլ հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին