Կարևոր իրադարձություններ

Արցախ կատարած այցի պատճառով բուլղարացի պատգամավորները կհայտնվեն են ադրբեջանական սև ցուցակում

08 Օգոստոս, 2019 20:20
Արցախ կատարած այցի պատճառով բուլղարացի պատգամավորները  կհայտնվեն են ադրբեջանական սև ցուցակում

Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությանը՝ բուլղարացի խորհրդարանականներ Վալերի Սիմեոնովի և Յորդան Ապոստոլավի՝ Արցախ կատարած այցի հետ կապված:

 

«Պատգամավոր Սիմեոնովի անօրինական այցը երրորդն է: 2016-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ նա ընդգրկվել է «օտարերկրյա քաղաքացիների սև ցուցակում»: Ինչ վերաբերում է պատգամավոր Ապոստոսլովին, նրա այցը կհանգեցնի նույն իրավարար հետևանքներին»,- Թրենդ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներն Արցախ են այցելել օգոստոսի 7-ին: Ստեփանակերտում բուլղարացի գործիչները հանդիպել են հանրապետության ղեկավարության հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին