Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Արցախ ռոումինգի գները կնվազեն 25-75 տոկոսով

07 Օգոստոս, 2019 19:24
Հայաստան-Արցախ ռոումինգի գները կնվազեն 25-75 տոկոսով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և Հայաստանի ու Արցախի շարժական կապի օպերատորների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն։

Դրա հիման վրա՝ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցվելու են Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝

  • ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
  • մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
  • տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
  • կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:
 

Լրահոս

Դիտել ավելին