Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն՝ Արարատի մարզում. նախկինում դատապարտված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է. Shamshyan.com

04 Օգոստոս, 2019 20:48
Դանակահարություն՝ Արարատի մարզում. նախկինում դատապարտված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Կամո Մ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Կամո Մ.-ի հետ վիճաբանություն է տեղի ունեցել Լանջազատ գյուղի վարչական տարածքում, որտեղ անհայտ անձը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա որովայնին, իսկ մինչ այդ էլ գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:

Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Լանջազատ գյուղի հանգստյան գոտիներից մեկում Կամո Մ.-ի հետ վիճաբանել է Վերին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Բանիպալ Սարգիսովը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Բ. Սարգիսովին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կամո Մ.-ն նախկինում եղել է դատապարտված և համաներմամբ ազատ է արձակվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին