«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է.
Օգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:
Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝
· Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)
· Երևան-Արաքս-Երևան
· Աբովյան-Ալմաստ-Շորժա
· Երևան-Երասխ-Երևան:
Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափանաշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: