Կարևոր իրադարձություններ

Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի

01 Օգոստոս, 2019 11:50
Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կառավարությունը հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին, կծախսվի 181 միլիոն դրամ։ 

Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: 

«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը:

Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,-  ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին