Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Սիրիայի բանակը գրոհում է Հալեպը

16 Հոկտեմբեր, 2015 15:17
Սիրիայի բանակը գրոհում է Հալեպը

Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակիցները ռուսական ավիացիայի աջակցությամբ հարձակվել են Հալեպից հարավ ապստամբների դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Աղբյուրի խոսքով՝ ռազմական գործողությունը սկսվել է Հալեպ նահանգի հարավի գյուղական տեղանքում։ Գրոհայինների հետ սիրիական բանակի ծանր ընդհարումներ են տեղի ունեցել Հալեպ քաղաքից 12 կմ հարավ։

«Թիրախները, որոնք ենթարկվել են ռուսական ավիացիայի հարվածներին, գտնվում են Հալեպը Դամասկոսին միացնող գլխավոր ճանապարհի մոտ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուրահմանը։

Ինչպես հայտնել է Սիրիայի բարձրաստիճան ռազմական աղբյուրը՝ Բաշար Ասադի բանակին աջակցում են հարյուրավոր զինվորականներ Իրանից և մարտիկներ՝ «Հըզբոլլահից»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին