Կարևոր իրադարձություններ

Ավինյանը ստորագրել է Մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին որոշում

30 Հուլիս, 2019 20:02
Ավինյանը ստորագրել է Մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին որոշում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 4-ի N ՀՕ-58-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը: Որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Ըստ որոշման հավելվածի՝ նախատեսվում է իրավական ակտի նախագիծը ներկայացնել 2019 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին