Կարևոր իրադարձություններ

Բախվել են Ford-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. Shamshyan.com

22 Հուլիս, 2019 18:26
Բախվել են Ford-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն 7-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Առճիս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Գարեգին Միսկարյանի վարած Ford մակնիշի 26 UL 449 համարանիշի և Nissan մակնիշի 35 VN 785 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Nissan-ը հայտնվել է ձորակում, իսկ Nissan-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին