Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բնակիչը ցած է նետվել 5-րդ հարկի պատշգամբից

22 Հուլիս, 2019 17:27
Կոտայքի մարզում բնակիչը ցած է նետվել 5-րդ հարկի պատշգամբից

Կոտայքի մարզի Զովունի համայնքում տղամարդը 5-րդ հարկից ցած է նետել իրեն և մահացել։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, ով Զովունիի 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ է, ինքնասպանություն գործելու նպատակով շենքի 5-րդ հարկի՝ իրենց տան հյուրասենյակի պատշգամբից ցած է նետվել։ Տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։

Ըստ բժշկի տեղեկության՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ժամը 12։25-ին ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ նշված անձը 12։10-ին վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին