Կարևոր իրադարձություններ

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գազաբալոնների գողության դեպքեր են բացահայտել

22 Հուլիս, 2019 13:20
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գազաբալոնների գողության դեպքեր են բացահայտել

Հուլիսի 16-ի առավոտյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգած տղամարդը հայտնել է, որ գողացել են իր «Օպելի» գազաբալոնը։ Նույաբովանդակ երկու ահազանգ է հնչել նաև հուլիսի 17-ին։ Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հանցագործությունները բացահայտելու նպատակով Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։

Շուտով հայտնի է դարձել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանում ապրող 31-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Կասկածյալի հայտնելով՝ բացի հիշյալ դեպքերից, գողություններ է կատարել նաև Երևանի այլ վարչական շրջաններում։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին