Հուլիսի 21-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրից դեպի կոնյակի գործարան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Աթենքի փողոցի սկզբնամասում բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա.Վ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ա.Ա.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: