Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525
    533

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

 

Նախիջևանում նախատեսված է ռազմական նշանակություն ունեցող լայնածավալ շինարարություն

20 Հուլիս, 2019 12:11
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Նախիջևանում նախատեսված է ռազմական նշանակություն ունեցող լայնածավալ շինարարություն

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Նախիջևանը ռազմական բազա է, որի մասին դեռևս երեք-չորս տարի առաջ եմ ասել: Այստեղի բնակչությանը տեղափոխել են Իգդիր և Կարս:

Իմ ենթադրությունները, որոնք հիմնված են եղել թուրքական և ադրբեջանական աղբյուրների համադրության և ուսումնասիրության վրա , արդեն հաստատվել են պաշտոնապես հենց Ադրբեջանի կողմից:
Այսպես, ներկայացնում եմ 2019թ. հունվար-հունիս ամիսներին կառուցված ռազմական օբյեկտները Նախիջևանում:

Բաբեկի շրջանում կառուցվել է .
1. Երկու բազմաբնակարան շեբք նախատեսված զինծառայողների համար,
2. Երկու շտաբի շենք,
3. Հրամանատարական կետ,
4. Բենզալցակայն,
5. Ավտոտեխսպասարկման կետ ,
6. Ավտոկայանատեղի մինչև 1000 մեքենայի համար:

Ջուլֆայի շրջան.
1. Դաշտային ուսումնական կենտրոն՝ առանձնացված ընդհանուր բանակային ուսումնական կենտրոններից:

Շահբուզի շրջան և Բաբեկի շրջան.
1. Ընթանում է երեքական ռազմական անգարների կառուցման աշխատանքները:

Քենգերլիի շրջան.
1. Ընթացքի մեջ են Քենգերլիի շրջանում տեղակայված զորամասի սպայական կազմի համար նախատեսված բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքերը:

Շարուրի շրջան.
1. Ներքին զորքերի համար նախատեսված ենթակառուցվածքներ են կառուցվել,
2. 3-րդ սահմանապահ ջոկատի համար շենք շինություն, ենթակառուցվածքներ:

Կարծում եմ մինչև տարեվերջ Նախիջևանում կլինեն նաև գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակի փոփոխում , քանի որ նախատեսված է լայնածավալ ռազմական նշանակություն ունեցող շինարարություն: Մասնավորապես խոսքը գնում է ռազմական գործարանի և կենտրոնական զինվորական հոսպիտալի կառուցման մասին, որոնց մեկնարկը տրվելու է սեպտեմբերին»:

 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին