Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (լուսանկարներ)

20 Հուլիս, 2019 09:33
Հեղինակ՝ Տեր Բարդուղիմեոս քահանա
Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (լուսանկարներ)

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել: Նա կոչ է արել առանց անհանգստանալու գնալ և մաքրել գերեզմանաքարերը և լինել առավել ուշադիր:

«Այսօր տեղեկացա որ Նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ:

Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել ովքեր ինչ-որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:
Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղեք առավել ուշադիր:
Հ.Գ. մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ ինչպես անհետացավ ֆեյսբուկում և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»,- գրել է նա:

Ter Barduximeos Qahana-ի լուսանկարը:

Ter Barduximeos Qahana-ի լուսանկարը:

Ter Barduximeos Qahana-ի լուսանկարը:

 

Լրահոս

Դիտել ավելին