Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում կայծակի հարվածից 9 մարդ է մահացել

19 Հուլիս, 2019 22:57
Հնդկաստանում կայծակի հարվածից 9 մարդ է մահացել

Հնդկաստանի Բահիր նահանգում առնվազն 9 մարդ է մահացել կայծակի հարվածից, այդ թվում 8 երեխա: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ տեղի աղբյուրին հղումով, ավելի քան տասնյակ մարդիկ վիրավորվել են:

 

Նահանգի Դհանպուր գյուղի անչափահաս բնակիչների մի խումբ  փողոցում խաղալիս է եղել անձրևի ժամանակ, երբ նրանց գտնվելու վայրում կայծակ է հարվածել: Նշվում է, որ նրանք բոլորը եղել են մեկ ընտանիքի անդամներ:

Նահանգի գլխավոր նախարարը հրապարակավ ցավակցություն է հայտնել կատարվածի առնչությամբ և հրահանգել է փոխհատուցում վճարել զոհվածների հարազատներին:  

 

Լրահոս

Դիտել ավելին